Գրականություն․ 23․09․2019

ԵՈր տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչանզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է
պատասխանի       — պատասխան
լուեալ                     — լսած
իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի
ինչ                           — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն
նմա                          — նրան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  • Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
    Ով տալիս է պատասխան մինչև ինչ-որ բան լսելը՝ անմտություն և նախատինք նրան։
  • Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
    Անմության տպավորություն է թողնում այն մարդը, ով պատասխանում է հարցին մինչև հարցը լսելը։

Զ)  Ընկալարուք զխրատեւ մի՛ զարծաթեւ զգիտութիւնքան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւնքան զականս պատուականս։               (Առակք  Ը,    10-11)

ընկալարուք                     — ընկալեցեք, վերցրեք
ակն                                     — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունը ու իմաստությունն ավելի լավ են,  քան արծաթը, ոսկի ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)

լե՛ր                       — եղի՛ր
ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նախադասությունը աշխարհաբա՛ր դարձրու։

Եղիր իրավախոհ քո ոսոխի հետ։

 Ը)  Ոչ հացիւ միայն կեցցէ մարդայլ ամենայն բանիւոր ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն        — ամեն, ամեն մի
բանիւ             — խոսքով
ելանէ             — ելնում է
ի բերանոյ      —  բերանից

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝

ա) հացիւ բառը

բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

ԹՈչ ոք կարէ երկուց տերանց ծառայելկամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէկամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ              — չի կարող
երկուց տերանց  — երկու տիրոջ
զմին                     — մեկին
ատիցէ                  — ատի, կատի,պիտի ատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

  • սիրիցէ, —սիրել մեծարիցէ,-մեծարել արհամարհիցէ,-արհամարել զմիւսն —մյուսին։
  • Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
    Ոչ ոք չի կարող երկու տիրոջը ծառայել։ Կամ մեկին ատելու է, և մյուսին սիրելու, կամ մեկին մեծարելու է, իսկ մյուսին արհամարելու։
  • Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

Ժ)  Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզհայցեցէ´ք՝ եւ գտջիքբախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնուեւ որ հայցէգտանէեւ որ բախէբացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ,-խնդրում է հայցէգտանէ բառերը
բ) բացցի նմա արտահայտությունը։

  • Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
  • Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:

Ամեն ինչ քո ձեռքում է

1.Քննարկիր հետևյալ առակը։

Քո թե՛ բախտը, թե՛ հաջողությունը, թե՛ ուրախությունը և թե՛տխրությունը քո ձեռքերում է։ Դու ինքդ ես որոշում քեզ շրջապատող ամեն ինչի ընթացքը։ Եթե արթնանաս և ժպտաս, քո օրը ուրախ կանցնի, եթե հիշես քո բոլոր անհաջողությունները և սկսես տխրել, քո օրը կանցնի անհետաքրքիր։ Ես ամեն օր արթնանալուն պես փորձում եմ հիշել ուրախ դեպքեր, առիթներ, սպասելիքներ և լայն ժպտալով սկսում եմ հագնվել և պատրաստվել դպրոց գնալուն։ Հիշիր, ամեն ինչ քո ձեռքում է։

Ամեն ինչ քո ձեռքում է

Մի անգամ մեծ իմաստունի աշակերտը որոշեց ստուգել իր ուսուցչին: Նա մի թիթեռ որսաց ու մտածեց. «Իմ ուսուցիչն ամեն ինչ գիտի: Հիմա կմոտենամ նրան ու կհարցնեմ` ձեռքիս մեջ թիթեռ կա, ի՞նչ ես կարծում` նա կենդանի՞ է, թե՞ մեռած: Եթե ասի, որ կենդանի է, ես բռունցքս կսեղմեմ և թիթեռը կմեռնի, իսկ եթե ասի` մեռած է, ես ափս կբացեմ ու թիթեռը կթռչի»:
— Ուսուցիչ, ձեռքիս մեջ թիթեռ կա, ի՞նչ ես կարծում, կենդանի՞ է, թե՞ մեռած:
— Ամեն բան քո ձեռքում է,- պատասխանեց իմաստունը:

Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր

Ստեփան Զորյան` Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։  Ստեղծագործել է վեպ, վիպակ, պատմվածք ժանրերում.  «Ցանկապատ», «Հազարան բլբուլ», «Ծովանը», «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուների,  «Մի կյանքի պատմություն», «Պապ թագավորը», «Հայոց բերդը», «Վարազդատ» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»։
Մահացել է 1967 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում։

  1. Կարդացե՛ք պատմվածքը։
  2. Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղ նկարագրված է գյուղացիների աղքատ վիճակը։
    Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում և էլի շատ բան պակաս է մնում… Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար… — Վա՞տ կլինի միթե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։
    Նախանձում էին մանավանդ իր ոտաբոբիկ քույրերը, որոնցից ամեն մեկը սրտանց կամենում էր նրա տեղը լինել։
  3. Ա/ Մեղադրե՛ք գյուղացի ամուսիններին, բ/ արդարացրե՛ք գ/ բնութագրե՛ք
    Ա՝ Գյուղացի ամուսինները իրավունք չունեին իրենց երեխային տալ ուրիշներին, չէ որ երեխան դա խաղալիք, կամ հուշանվեր չէ, որ այդպես հեշտությամբ տաս անծանոթներին։ Իմ մտոք նույնիսկ այդպիսի բան անցնել չէր էլ կարող։ Ավելի լավ է երեխան ապրի ախքատության մեջ, բայց իր ընտանիքի անդամների հետ, քան թե անծանոթ ընտանիքում և անծանոթ միջավայրում, թե կուզ և բարենպաստ պայմաններում։
    Բ՝ Գյուղացի ամուսինները ճիշտ էին իրենց որոշման մեջ։ Ավելի լավ է Սաթենը ապրի ավելի բարենպաստ կյանքով, ստանա գերազանք ուսուցում, վայելի կյանքի բոլոր հաճույքները։ Ցանկացած ծնող կցանականա, որ իր երեխան ապրի լի կյանքով և ունենա այն ամենը, ինչը մտոք կանցնի։ Ես ամբողջությամբ համաձայն եմ նրան սկզբնական մտքի հետ։
    Գ՝ Գյուղացի ամուսինները, շատ աղքատ էին, բայց միաժամանկ նաև ատ մտերիմ և հարազատ։ Նրանք ամեն ինչ անում էին իրենց երեխաների բարենպաստ կյանքի համար և որոշ ժամնակ նույնիսկ պատրաստ էին երեխաներից մեկին տալ անծանոթներին, միայն թե նա ունենա ապահով ապագա, չնայած նրան, որ ես ինքս այդ մտքի հետ այդքանել համաձայն չեմ։

Անհայտ թելեր։ Ստեփան Զորյան

Սկսվել էին տխուր, ձանձրալի եղանակներ։
Թեև օգոստոսը նոր էր, բայց լեռնային այդ գյուղում աշունն արդեն ցույց էր տալիս իր բոլոր գույները. անտառը պարուրող կաթնագույն մշուշը երեկոյից իջնում էր գյուղի վրա և մինչև առավոտ ծածկում նրան իր պաղ, թափանցիկ քողով. հաճախ տեղում էր մանրահատ անձրև, մի այնպիսի անձրև, որ ծակծկում է մարդու երեսի մաշկը, սարսուռ է ազդում մարմնին և թվում է, թե ոչ վերջ է ունենալու, ոչ վախճան։

Տխո՛ւր էր. արևածաղիկները գլխակոր նայում էին գետին, ծառերն այգիներում թրջված հսկաների պես մնացել էին համր ու անշարժ, իսկ հավերն անգործ ընկած սայլերի կամ այլ ծածկույթների տակ հավաքված շարունակ քրքրում էին իրենց փետուրները, որ գյուղացիների համար նշան էր նոր անձրևի։ Գյուղն ամառելու եկած մարդիկ ման էին գալիս վերարկուներով, կրկնակոշիկներով և անձրևանոցով։ Նախկին գրավիչ ամառանոցն այժմ թվում էր անհրապույր, թարմությունը կորցրած։ Ձանձրույթից շատերը պատրաստվում էին հեռանալ տխուր ամառանոցից։

Գյուղացի Երեմի կենվորները նույնպես պատրաստվում էին քաղաք մեկնել։ Դրանք սպիտակահեր, անզավակ ամուսիններ էին, բայց իրար սիրում էին ինչպես նորապսակներ դողում էին մեկը մյուսի առողջության համար, ճաշին միմյանց մեկնում էին յուղոտ պատառներ, իսկ թեյի ժամանակ միշտ մի ավելորդ կտոր շաքար էին գցում միմյանց բաժակ, «թող քաղցր լինի» ասելով։ Նրանք երևանցի էին. իրենց ասելով ունեին սեփական տուն, խանութներ և խաղողի այգի։ Վատ եղանակի պատճառով նրանք էլ շտապում էին շուտով հեռանալ։ Սակայն երկու օր էր արդեն, որ նրանք իրենց իրերը կապկպած, սրտատրոփ սպասում էին, թե Երեմն ու իր կինը ի՛նչ պատասխան պիտի տան իրենց առաջարկին։ Բանը նրանումն էր, որ այդ անզավակ ամուսինները ցանկություն էին հայտնել Երեմին ու իր կնոջը — որդեգրել նրանց հինգ աղջիկներից մեկին, ամուսնացնել նրան և իրենց ամբողջ կարողությունը «կտակել նրա գլխին»։ Բայց ահա երկու օր էր գյուղացի ամուսինները չէին կարողանում նրանց պատասխան տալ։Եվ ծեր ամուսինները, անխուսափելի շալերն ուսերին, շարունակ դուրս ու ներս էին անում պատասխան ստանալու հույսով։ Իսկ գյուղացի ամուսինները պատասխան տալ չէին կարողանում, որովհետև դժվարանում էին վճռել իրենց համար այդ անսովոր խնդիրը։ Քաղաքացիների առաջարկն սկզբում նրանց ուրախացրեց, բայց հետո թվաց անբնական, նույնիսկ անգութ, սակայն երկար մտածելով՝ գտան, որ այդ բանը կարող է և բախտավորեցնել իրենց զավակներից մեկին և թեթևացնել իրենց հոգսը. չէ՞ որ իրենք ծայրը ծայրին չեն հասցնում, թեև մարդը, երկրագործական աշխատանքներից դուրս, սայլով միշտ ապրանքի բեռներ է կրում կայարանից գյուղ և գյուղից կայարան, իսկ կինը գրեթե ամեն օր մանած է անում գյուղի ունևորների համար, բայց շատ բան դարձյալ պակաս է մնում։ Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում և էլի շատ բան պակաս է մնում… Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար… — Վա՞տ կլինի միթե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։ Բայց երբ խնդիրը դառնում է աղջիկներից ո՛ր մեկին հանձնելուն, նրանք չէին կարողանում ընտրություն անել։

Читать далее «Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր»

Ուսումնական ճամփորդություն դեպի Գութանասար․ Բարձրունքի հաղթահարում

22․09․2019 մեծ խմբով հավաքվեցինք և հաղթահարեցինք Գունասարը։ Ճանապրհը շատ գեղեցիկ և հետաքրքիր էր։ Տպավորթւթյունները տեսեք վերոնշյալ տեսանյութում։

Մեկօրյա առաջադրանք: Միայն մեկ դասի համար :)

  1. Բարձրացրու քառակուսի՝
    /Օpen brackets: /(а+ b)² = a² + 2ab + b²
    (а — b)² = a² — 2ab + b²71092607_914180928953648_2063801024895778816_n
  2. Բարձրացրու խորանարդ՝
    /Օpen brackets: /
    (а+ b)³ = a³ + 3a²b +3ab²+ b³
    (а- b)³ = a³ — 3a²b +3ab² — b³
    71257655_693233054523523_6947818219344232448_n
  3. Բարցիր փակագծերը՝
    /Օpen brackets: /
    (a-b)(a+b) =a² —  b²
    70767908_398283604188377_2639658742316007424_n