25.09.2019

Գոյականի հոլովումը

124.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

Ա խմբի բոլոր բառերը բառի ուղիղ ձևն են, իսկ Բ խմբի բոլոր բառերը հոլովված են։

Տրական հոլով

125.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա  և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհան-պատուհանին, մարդ-մարդուն, գարուն-գարնանը, գիշեր-գիշերվան, կին-կնոջը:
Բ. Տուն-տան, շուն-շան, գեղեցկություն-գեղեցկության, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր:

Ա խմբի բոլոր բառերը հոլովվել են առտաքինից, իսկ Բ խմբի բոլոր բառերը հոլովվել են ներսից։

126.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:

Ինչի՞ հնարավորություն ունենալ: Աշխատելու, խաղալու, ուսման, հանգստի, գործի, խաղալու, սովորեոլւ, հանգստանալու։
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ): Աշխատանքի, խաղի, ուսուման, հանգստի, գործի, խաղալու, սովորեու, հանգստանալու։
Ինչի՞ նպատակ ունենալ: Աշխատելու, խաղի, ուսուցման, հանգստանալու, գործելու, խաղալու, սովորեոլւ, հանգստանալու։

127.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Միտք, ճնշում, ցավ, հեռանալ, առաջանալ, մոռանալ:
Դիմադրել ինչի՞ն:
Դիմանալ ինչի՞ն:

128.Բառակապակցություններ կազմի՛ր `  հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Կռիվ, հաշտություն, ձեռք մեկնել, փոխել, քննարկել, դիմագրավել:

Պատրաստ լինել ինչի՞(ն):
Պատրաստվել ինչի՞(ն):

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված գոյականներով և դերբայներով:

Պաշտպան, ուժ, միջամտություն, կարգավորել, դիմել, միջամտել, խանգարել:

Անհրաժեշտություն կա (կամ չկա) ինչի՞:
Կարիք կա (կամ չկա) ինչի՞:
Հարկ կա (կամ չկա) ինչի՞:

  1. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրական հոլովով դրված գոյականներով:

Վերաբերել (կապ, առնչություն ունենալ, կապված լինել) ինչի՞ն: Վերաբերվել (վերաբերմունք ցուցաբերել, վարվել) ո՞ւմ, ինչի՞ն:

Բացառական հոլով

131.Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:

Ա. Ամպ, սառույց, տանտիկին, ձմեռ, ամիս, րոպե:
Բ. Բալենի, մարդ, ամուսին, ընկերուհի, գինի:

132.Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց հիմքերր (վերջավորությունից առաջ ընկած մասերը) ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:

Ա. Բառարան, մակերևույթ, ձի, այգի, անկողին, տուն,բնություն:
Բ. Ընկեր, քույր, գարուն, օր, հայր, մայր, աղջիկ, մարդիկ, կանայք:

133.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով և դերբայներով:

Խուսափել ինչի՞ց:
Առաջանալ (գոյանալ) ինչի՞ց:
Քշվել ինչի՞ց:
Խոնավանալ ինչի՞ց:

134.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով:

Վիրավորվել ումի՞ց, ինչի՞ց:
Զգուշանալ ումի՞ց, ինչի՞ց:
135. Տրված գործիական հոլովաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և գտի՛ր Ա ևԲ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը: