Սիրում եմ, երբ…

Սիրում եմ, երբ ուրախ ես դու,
Երբ ժպտում ես անդադար․․․
Այնպես ժպտա, որ երբեք,
Տխրություն դու չունենաս․․․

Սիրում եմ, երբ ծիծաղում ես,
Երբ լսում եմ ձայնը քո․․․
Այնպես ճչա, որ աշխարհում,
Բոլոր-բոլորը լսեն քեզ․․․

Սիրում եմ, երբ կողքիս նսած,
Երգում ենք մենք միասին․․․
Այնպես երգիր, որ հեռվում
Լսեն երգը քո հոգու․․․

Հիշիր, պետք է ասես քոնը,
Լինես բարձր ու հպարտ․․․
Հիշիր նաև, որ ետևում
Կանգնած է քույրդ, միշտ պատրաստ․․․

Եղբորս․․․2019

18․09․2019

101.Կետերը փոխարինի՛ր տրված բառերովՓորձի՛ր բացատրելթե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:
Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:
Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ… խուսափում էր:

1․Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ տանտիրոջից՝ գոյական խուսափում էր:

2․Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ լրագրողներից՝գոյական խուսափում էր:

3․Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ զրույցներից՝գոյական խուսափում էր:

4․Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ ինձնից՝դերանուն խուսափում էր:

5․ Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ բոլորից՝դերանուն խուսափում էր:

6․Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ խոսելուց՝բայ խուսափում էր:

7․ Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ պատմելուց՝բայ խուսափում էր:

Բոլոր նշված բառերին ավելանում է բացառական հոլովը։

102.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Իմ հորով ես հպառտանում եմ։

Ես ծաղիկներով գեղեցիկ փունջ կազմեցի։

Նրանք բոլորով գնացին այն այգի։

Երեխաներից ոչ մեկոով չէր հպարտանում։

Օգնության հասնելով ընկերոջս փրկեցի նրա կյանքը։

Հեռանալով, ասացի նրան, որ կկարոտեմ։

103.Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրաթե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:

Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:

Գոյական-ո՞վ, ի՞նչ, ո՞ւր, ե՞րբ:

Ածական-ինչպիսի՞, որպիսի՞

Թվական-քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ

Դերանուն-ո՞ր, որտե՞ղ, 

104.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:

Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:

Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:

Ա խմբի բառերը կարող են գործածվել ոժանդակ բայերի հետ, իսկ Բ խմբի բառերը ոչ։

105.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջիԴերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:

Ա. Առարկա ցույց տվող բառեր: Գոյականերն են
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: Ածականններն են
Գ. Գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր: Մակբայներն են
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: Կապերն են
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր: Վերաբերականներն են

106.Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց:
Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում:
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
Ամեն ինչ շատ լավ  ավարտվեց:
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:

Այստեղ բոլոր ածականները գործածված են գոյականների տեսքով։

107.Փորձի՛ր պարզելթե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

Արագ վազքից շնչասպառ էր լինում:
Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ:
Դեմառդեմ  հանդիպումը շփոթեցրեց նրան:
Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում:
Պահակի շարունակ  փոփոխությունը կասկածելի է թվում:

108.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապորտե՞ղորպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Մի հաստ բաճկոն էլ վրայից  հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

109.Պարզի՛րթե մեկ և մի բառերը ո´ր դեպքում են գործածվել որպես թվականորտե՛ղ որպես անորոշ  դերանուն:

Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: -այստեղ մի-ն ներկայացված է որպես թվական
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: -այստեղ մեկ-ը ներկայացված է որպես թվական
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: -այստեղ մեկ-ը ներկայացված է որպես դերանուն
Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: -այստեղ մի-ն ներկայացված է որպես թվական
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: — այստեղ մի-ն ներկայացված էր որպես դերանուն
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: -այստեղ մի-ն ներկայացված է որպես թվական
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: -այստեղ մեկ-ը ներկայացված է որպես դերանուն

Հայերենում տասը  խոսքի մաս կաև բոլոր բառերը տեղավորվում են դրանց մեջԿան բառերորոնք կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի:
Մի խոսքի մասի պատկանող բառը կարող  է գործածվել այլ խոսքի մասի իմաստով (օրինակկապույտը սիրել կապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպես գոյականգոյականաբար):

Կետադրել հատվածը.

Վաղուց,  շատ  վաղուց  Մինասի  ու  Թևոսի  այգիները  գտնվում  էին  իրար  կողքի: Իրենք  իսկապես  այգիներ  չէին,  այլ  փոքրիկ  պարտեզներ,  ծուռումուռ  պտղատու  և  անպտուղ  ծառերով,  որոնք  իրենց  անկարգ  շարքերով  հիշեցնում  էին  իրար  խառնված  զորք:  Երևում  էր որ  տերերն  այնքան  էլ  հոգածություն  չունեն նրանց  վրա։ Ծառերից  շատերն  արմատից  ու  բներից  շվակալել  էին  ու  փրչոտել,  ինչպես  սանր  ու  մկրատի  երես  չտեսած որբի  գլուխ։  Շատ  տեղ  ծեր  խլխլոտած  ծառերի  կողքին  անձնապաստանի  պես  իրենց  գլուխն  էին  բարձրացրել  ջահել  ծառեր,  որ  կարծես  ծերերին  արհամարհելով  աշխատում  էին  տեղ  անել  իրենց  և  երկինք  պարզել  դալար աճող  կատարները։ Տեղ-տեղ  էլ  վայրի  պատատուկը  օձի  նման  այս  կամ  այն  ծառին  փաթաթված  ճգնում  էր  սարդի  պես  իր  շոշափուկներրը ,մեկնել  դեպի  հարևան  ծառը։ Թեև  այսպես  անխնամ  էին  փոքրիկ  պարտեզները, բայց  արժեր  գարնանը  նայել  նրանց,  երբ  կեռասենիներն  ու  խնձորենիները  փթթում  էին  ծաղիկներով  և  կանաչը  թավիշի  նման  փայլում  էր  նրանց  տակ,  իսկ  մեղուներն  անվերջ  աղմկում  էին  նրանց  ծաղկեբաժակների  մեջ։ Մի  կատարյալ  հարսանիք  էր  լինում  այդ  փ՚ոքրիկ  պարտեզներում։  Ծառերը  նմանում  էին  պճնած  նորահարսերի, իսկ  մեղուների  անլռելի  երգը  հիշեցնում  էր  հարսանեկան  հանդիսավոր  նվագածություն  և  այդ  ժամանակ,  իսկապես,  արժեր  նայել  նրանց։  Ինչպես  պարտեզները  այնպես  էլ  տները հարևանների գտնվում  էին  իրար  կողքի՝ հենց  նույն  պարտեզների  ծայրում  և  այնքան  մոտ  էին  իրար, որ  երբ  մեկի  ներսը  խոսվում  էր  լսվում  էր  մյուսի  բակում,  որովհետև  թե՛  պարտեզները,  և  թե՛  տների  բակն  իրարից  բաժանողը  մի  հասարակ  ցանկապատ  էր՝ փշոտ  թփերից  ու  մացառներից  շինված  մի  հի՜ն  ցանկապատ։ Այդ  ցանկապատը  որքան  վեճ,  կռիվ  ու  գանգատ  էր  տեսել  դա.  քանի  դատավոր,  հաշտարար  ու  միջնորդ  էր  եկել  դրա  մոտ։ Ցանկապատի  այդ  վեճը,  պետք  է  ասած  հին  էր։