Համբերանքի չիբուխը: Ավետիք Իսահակյան

1.Կարդալ պատմվածքը: Դուրս գրել քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել: (Արդի հայերենի բացատրական բառարան)
տակավ-գավազան
2.  Դուրս գրել Օհան ամու արտահայտած իմաստուն մտքերը։
«Մարդը կէրթա, աշխարքը կմնա»
«Քանի ողջ եմ, — այսպես ասաց ու այսպես կտակեց իր որդիներին.— էստեղ կաշխատեմ կապրեմ, երբ մեռա, էստեղ թաղեցեք ինձի՝ իմ ծառներիս տակը»
Ձեռքս բան, ոտքս՝ գերեզման։
Հիմի հո դպա ջահելություն չե՞նք երթա. տվողը ինչ որ տվել է, հիմի քիչ-քիչ ետ կառնի։ Էդպես է աշխարքիս բանը։
Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավ ու լոր տաս, էլի պտի պրծնի, գա
Մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է։
նչ որ ըլնելու է՝ պտի ըլնի. էս գլխեն ի՞նչ տալացուք ունենք տխուր ըլնելու։ Էս սհաթն է մեր ձեռքը, քանի էս սհաթը մեր ձեռքն է՝ ուրախ ըլնենք, մեկէլ սհաթի տերը մենք չենք, կարելի է կանք, կարելի է չկանք։
Կանաչ դաշտի պարզ հոլիկը
Շահի ոսկե քյոշքից լավ է,
Քրտինքովդ կերած հացը
Սուլթանների ճաշից լավ է։
Շահիրների մուղամներից
Քամու ազատ շունչը լավ է։
Հարուստ, հպարտ ախպորիցդ
Սրտամոտ օտարը լավ է։
Վաստակածդ փողը քուկը չէ, կրնա ուրիշը գողնա տանի, բայց ինչ որ սորվեցիր՝ էն քուկդ է։
Ու քանի որ փողը կա, մարդ չկա, քանի իմ ու քու կա, սեր ու խիղճ չկա։
Էդպես է աշխարքիս բանը՝ կծծի մարդու վիզը ոջիլը կուտե, փողը՝ ուրիշը։
Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։

Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։

Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

Եվ հիշում եմ քո իմաստուն խոսքը, Օհան-ամի. «Մարդը կէրթա, աշխարքը կմնա» ։

Մեր ջաղացից կես ժամ հեռու, Ախուրյանի զառիթափի վրա էր գտնվում Օհան-ամու փոքրիկ ջաղացը մի աղորիքով, որ դառնում էր Ախուրյանի մեջ թափվող մի կարկաչուն առվակի ջրով։ Իր ձեռքով էր շինել Օհան-ամին ջաղացը և նրան կիպ տնակը, և իր ձեռքով էլ մշակում էր ոչ մեծ բոստանը, որ փռված էր ջաղացի շուրջը մինչև գետի եզերքը։

Երբ մեր ջաղացն էի լինում՝ հաճախ այցի էի գնում Օհան-աման։ Թեյ ու շաքար էի նվեր տանում նրան, որ միասին թեյ խմեինք և լսեի նրա զրույցները։ Читать далее «Համբերանքի չիբուխը: Ավետիք Իսահակյան»

Притчи которые преподали мне урок…

Все те притчи которые я читала, шаг за шагом научили меня жизни, как нужно жить. Многие притчи говорили, что побеждает всегда сильнейший. Другие сказали, что нужно всегда быть хитрым и умет быть первым. Бывают времена когда нужно громко кричать о своем, и времена, где нужно дождатся своей очереди. Притчи не только преподают уроки, но и учат как и где можно их использовать.  Притчи очень хорошо описывают что и как в кокой ситуации нужно сделать или говорить. Я пытаюсь понять смысли этих притчей и исползовать их всю мою жизнь.