Դասարանային աշխատանք

1․ Հայոց պատմության 5 կարևորագույն իրադարձություները․ պատասխանը հիմնավորել։

  1. Քրիստոնեության հռչակումը որպես պետքական կրոն
  2. Հայոց գրերի գյուտը
  3. Վարդանանց պատերազմը
  4. Ավարայրի ճակատամարտը
  5. Տիգրան մեծի գահակալումը

1․Քրիստոնեության պետական կրոն հրչակվելը կարևորագույն իրադարձությունն էր, քանի որ պետությունը կարողացավ ձեռք բերել ավելի մեծ հզորություն ընդունելով Քրիստոնեությունը, քանի որ դա կազմում էր զարգացման մի մասնիկը։ Մինչ օրս էլ Հայաստանը Քրիստոնեական պետություն է և հնազանդ է իր կրոնին։ ԵՎ ինչպես ասել է Եղիշեն՝ «Քրիստոնեությունը ոչ թե հագուստ էր հայոց համար, այլ մաշկի գույն»

2․ Հայաստանը ստեղծելով իր գրերի գյուտը անմահացրեց իր պատմությունը, պնդացրեց իր պետությունը, քանի որ միայն գրել և կարդալը պետության հզորության մասնիկն է կազմում։ Մինչ օրս էլ այն պետությունները որոնք չունեն իրենց մայր լեզուն ունեն կապվածություն այն պետությունից, որի մայր լեզվով էլ խոսում են։

3․ Վարդանանց պատերազմը ամենահայտնի և ամենակարևոր պատերազմներից մեկն է։ ՀԵնց այդ պատճառով էլ որոշեցի անպայման գրել այն իմ ցանկի մեջ։ Վարդանանց պատերազմը տվել էր շատ զոհեր, չնայած նրան, որ վերջացավ ոչ ոքի։

4․ Ավարայրի ճակատամարտի մասին շատ են խոսացել մեր մեծերը։ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»

— Վարդանանց նշանաբան
Հենց այս պատերազմում էլ անմահաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը։ » Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»
Եղիշե
5․ Տիգրան մեծը հենց ինքն իրենով մեծ հերոս էր Հայոց պատմության մեջ։ Ես չէի կարող նրան չընդգրկել այս հնգյակի մեջ, հիշելով «Ծովից ծով» Հայաստանի մասին։ Նա մեծ հերոս էր, հիանալի թագավոր ոչ միայն պետության շահերի համար, այլ նաև նրա ժողովրդի։

 

2․ Համաշխարհային պատմության 5 նշանավոր մադրիկ․ պատասխանը հիմնավորել։