27.09.2019

Քննարկել հետևյալ առակները.

Մատիտի առակը

Մատիտ պատրաստողը մատիտը տուփի մեջ դնելուց առաջ ասաց.

– Կա հինգ բան, որ պետք է իմանաս՝ նախքան աշխարհ գնալդ: Դրանք միշտ հիշիր և կլինես աշխարհի ամենալավ մատիտը:

Առաջինը՝ դու կարող ես հրաշքներ գործել, բայց միայն եթե թույլ տաս քեզ ուրիշի ձեռքում լինել:

Երկրորդը՝ երբեմն քեզ ցավոտ կսրեն, բայց դա քեզ պետք է լավ մատիտ լինելու համար:

Երրորդը՝ դու կկարողանաս սխալներդ ուղղել կամ ջնջել:

Չորրորդը՝ քո ամենակարևոր մասը քո մեջ եղածն է:

Հինգերորդը՝ ամեն մակերևույթի վրա դու հետք կթողնես: Ցանկացած պայմանում դու պետք է շարունակես գրել:

Մատիտը հասկացավ և խոստացավ, որ կհիշի: Նա մտավ տուփը՝ նպատակը սրտում:

Դուք հատուկ եք: Միայն դուք կարող եք կատարել այն նպատակը, որի համար դուք ծնվել եք:

Անգլերենից թարգմանեց Հրանտ Աբրահամյանը:

Ապակին

— Րեբե, ես չեմ հասկանում. գնում ես աղքատի մոտ, նա բարյացակամ է և օգնում է, ինչպես կարողանում  է: Մոտենում ես հարուստին, նա ոչ մեկին չի տեսնում: Արդյո՞ք դա միայն փողից է:

— Նայի՛ր պատուհանից դուրս: Ի՞նչ ես տեսնում:

— Կին՝ երեխայի հետ, տոպրակով, շուկա է գնում….

— Լավ: Իսկ հիմա նայի՛ր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում:

— Եվ ի՞նչ կարող եմ այնտեղ տեսնել: Միայն ինձ:

— Հենց դա է: Պատուհանն էլ է ապակուց, հայելին էլ: Մնում է միայն մի քիչ արծաթ ավելացնել ապակուն, և արդեն միայն քեզ ես տեսնում:

Թարգմանեց Մառա Մկրտչյանը:

Բոլորս էլ մարդիկ ենք, բայց եթե մի մարդու բնույթի մեջ ավելացնում ես նյութական իրերի հանդեպ սերը և կախվածությունը, նրանք այլևս չեն նկատում ուրիշներին և դառնում են հայելու պես, իսկ այն մադրիկ ովքեր գիտակցում են, թե որտեղ են ապրում, ում հետ և կարողանում են դրանք գնահատել, նմանվում են ապակուն՝ դառնում են թափանցիկ։